Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վերքերով 24-ամյա երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.50-ի սահմաններում Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն փողոցի 33-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: