Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Փարիզում հանդիպում է ունեցել  Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի  հետ։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվային շուկաներում մրցակցության խնդիրներին, մրցակցության ոլորտում շահերի պաշտպանությանը և հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրմանը, ինչպես նաև միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Իր խոսքում ՄՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի  պաշտոնակցին ջերմ ընդունելության համար՝ վստահություն հայտնելով, որ երկու գերատեսչությունների միջև  գործընկերությունը, որը մեկնարկել է դեռևս 2012 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրով,   կշարունակի  նոր թափով ընդլայնվել և զարգանալ: