Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում այսօր ընկած ինքնաթիռը երկտեղանոց է եղել:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ այն դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից եւ ուղություն է վերցրել դեպի Աստրախան: Ճանապարհին ինքնաթիռի հետ կապը կորել է: Ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:

Իր հերթին փոքր ավիացիայի հայ օդաչու Արմեն Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ օդանավը Չեխիայից թռչում էր Երեւան, պլանային տեխնիկական վայրէջք է կատարել: Կարծանման պատճառը, ամենայն հավանականությամբ, անբարենպաստ եղանակային պայմաններն են եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները տեղում հայտնաբերել են 2 այրված դի։

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։

9999.jpg (71 KB)

8888.jpg (55 KB)