Հավայան կղզիների երկու ամենամեծ հրաբուխներն առաջին անգամ 1984 թվականից միաժամանակ ժայթքում են, հաղորդում է CBS News-ը։

«Սա հազվագյուտ պահ է, երբ երկու հրաբուխներ միաժամանակ ժայթքում են․․․ հավայացիների համար սա սուրբ իրադարձություն է, որին մենք հետեւում ենք», - հեռուստաալիքին ասել է Hawaiian Volcanoes ազգային պարկի պաշտոնական ներկայացուցիչ Ջեսիկա Ֆերակեյնը։

Առաջինը սկսել է ժայթքել Մաունա Լոա հրաբուխը, որն աշխարհի ամենախոշոր գործող հրաբուխն է, ավելի ուշ նրան միացել է Կիլաուեա հրաբուխը։ Այն փոքր է, սակայն Մաունա-Լոա հրաբխից ավելի ակտիվ։ Կիլաուեան ժայթքում է 1983 թվականից, իսկ 2018-ին նրա լավան ավերել է կղզու հարյուրավոր տներ։