Աղջկա և տղայի կերպարներով, հայկական գրառումով ստիկերների (կպչուկների) հաջողությամբ ոգեշնչված՝ Վիվա-ՄՏՍ-ն այս անգամ ներկայացնում է «Viber» կպչուկների նոր փաթեթ՝ արդեն անիմացված տարբերակով: Ի դեպ, նախորդ՝ ստատիկ տարբերակները ներբեռնվել են համապատասխանաբար 588 000 և 213 000 անգամ: Սիրելի կերպարներով անիմացված ստիկերները հասանելի են «Viber» մեսինջեր օգտագործողներին՝ աշխարհի ցանկացած կետից: Ակնկալվում է, որ կպչուկների նոր փաթեթը նույնչափ սիրելի կդառնա և տարածում կունենա:

Նոր թողարկված անիմացված «Viber» ստիկերների գրառումները առօրյա խոսքում հաճախակի կիրառվող արտահայտություններ են, որոնք արդեն հաճույքով օգտագործվում են: Ստիկերները հասանելի են անվճար ներբեռնման համար և չունեն ժամկետային սահմանափակումներ: «Viber»-ի և Վիվա-ՄՏՍ-ի նոր նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է տարատեսակ թվային հարթակներում ընկերության և բաժանորդների միջև հաղորդակցման ուղիների ընդլայնման գործում, ինչը համահունչ է ընկերության թվային փոխակերպման ռազմավարությանը:

Հայկական կերպարներով «Viber» ստիկերների օգտագործման ցուցանիշներն օրեցօր աճում են: Ներկայում՝ Վիվա-ՄՏՍ-ի «Viber» ալիքը միավորում է 270 000 օգտագործողի:

«Թվային ոլորտում ներկայիս միտումները թելադրում են շուկայում առաջարկել համաշխարհային ծառայություններ՝ ազգային փաթեթավորմամբ, ներառյալ խորհրդանիշեր, կերպարներ և գույներ: Հեռահաղորդակցությունը գործ ունի ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլև զգացմունքների հետ, և մենք այսօր զգացմունքներ կիսելու, պատկերային և տեքստային տարբերակով հայերեն հաղորդակցվելու հնարավորություն ենք ստեղծում մարդկանց համար: Մեր բաժանորդների ոգևորությունը շատ գնահատելի է: Մենք արդեն վաղուց ենք համագործակցում «Viber»-ի հետ և ապագա գործակցության զգալի հեռանկարներ ենք տեսնում», -նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր անիմացված ստիկերները
Կպչուկները հասանելի են «Viber»-ի ստիկեր մարկետում՝ «Viva-MTS animated stickers» որոնմամբ: Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել, դրանք հասանելի են առանց սահմանափակումների: Ստիկերները հասանելի են թե՛ Վիվա-ՄՏՍ-ի և մյուս բջջային օպերատորների բաժանորդներին: Ստիկերները կարելի է ներբեռնել https://vb.me/mts_am3_pr հղմամբ:

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.mts.am վեբկայք: