Դեկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը ողջունել է Ռիքերի այցը Հայաստան և բարձր գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող այլ հարցերի: