ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել կայուն կարգավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Լոձում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։

«Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Բորելը: