Քվեբեկի կառավարությունը հաջորդ շաբաթ կներկայացնի օրենք, որով կչեղարկի բրիտանական Չառլզ III թագավորին ընտրվող պաշտոնյաների պարտադիր երդումը, քանի որ կանադական նահանգում միապետության հետ կապերը խզելու նպատակով ճնշումը մեծանում է, տեղեկացրել է Reuters-ը։

Ինչպես հայտարարել է Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոն, նոր օրենքը կհաջորդի առանձին օրինագծի, որը թույլ կտա ընտրվող պաշտոնատար անձանց պարզապես երդվել Քվեբեկի ժողովրդին։ «Ես կարծում եմ, որ դա անցյալի մնացուկ է»,- թագավորին երդման մասին ասել է Quebec Solidaire-ի մամուլի քարտուղար  Գաբրիել Նադո-Դյուբուան։ «Ես կարծում եմ, որ Քվեբեկում կաջակցեն մեր ինստիտուտների արդիականացմանը, որպեսզի ժողովրդի ներկայացուցիչները ստիպված չլինեն 2022թ. երդվել օտարերկրյա թագավորին»։

Եղիսաբեթ թագուհու մահը սեպտեմբերին կանադացիների շրջանում բանակռիվների առիթ է տվել այն մասին, թե արդյոք երկիրը պետք է պահպանի բրիտանական միապետության համակարգը, որը գոյություն ունի տասնամյակներ։

Կանադան Համագործակցության անդամ է՝ կազմված հիմնականում նախկին Բրիտանական կայսրության երկրներից, որտեղ բրիտանական միապետը եղել է կամ հիմա էլ հանդիսանում է պետության ղեկավարը։