Պղնձի գինն ուրբաթ առավոտյան չափավոր իջնում է մեկ օր առաջվա 2 տոկոս բարձրացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի թուլացումը նպաստում է արդյունաբերական մետաղի թանկացմանը։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,33 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,784 դոլար։ Մեկ օր առաջ պղինձը թանկացել էր 2,1 տոկոսով։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,18 տոկոսով՝ 8 336 դոլար, ալյումինիումինը՝ 0,3 տոկոսով՝ 2 485 դոլար, ցինկինը՝ 1,38 տոկոսով՝ 3 079,5 դոլար։