Ուրբաթ առավոտյան նավթի համաշխարհային գները թույլ տարաբնույթ դինամիկա են ցուցադրում ՕՊԵԿ+-ի նիստից առաջ, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,16 տոկոսով՝ մեկ բարելը 87,02 դոլար, WTI-ի փետրվարյան ֆյուչերսինն իջել է 0,04 տոկոսով՝ 81,19 դոլար։

Կիրակի՝ դեկտեմբերի 4-ին, շուկաներն սպասում են ՕՊԵԿ+-ի նիստին՝ գնահատելով նավթի համաձայնագրի պարամետրերի փոփոխության հավանականությունը։