Պերուի կոնգրեսը հավանություն է տվել նախագահ Պեդրո Կաստիլյոյի դժնկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելուն։ Այս մասին տեղեկացվել է Պերուի օրենսդիր մարմնի Թվիթերում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Կողմ» 73 ձայներով կոնգրեսի լիագումար նիստը ընդունել է Պեդրո Կաստիլյոյին հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնելու գործում բարոյապես անընդունակ հայտարարելու եւ նրան պաշտոնից ազատելու առաջարկը»,- նշվել է հաղորդագրությունում։

Իմփիչմենթի քվեարկությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 7-ին։

Ավելի վաղ կոնգրեսի ներկայացուցիչներն առաջարկել էին Պեդրո Կաստիլյոյին իմփիչմենթ հայտարարել, համապատասխան հայտարարությունն  ստորագրել էր 67 մարդ։