Ուկրաինայի ականազերծման կոորդինացված ջանքերի շրջանակում Եվրամիությունը որոշում է ընդունել 1,2 մլն եվրո հատկացնել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) սակրավորներին, որոնք աշխատում են ուկրաինական տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թվիթերում։

«ԵԱՀԿ կառույցները շարունակում են կայունության ապահովման իրենց գործունեությունը [խաղաղության համար] այսպիսի մռայլ պայմաններում։ ԵՄ-ը չի հրաժարվում կազմակերպությանն իր մշտական աջակցությունից, դրա համար մենք կհատկացնենք 1,2 մլն եվրո Ուկրաինայի ականազերծման նպատակով ԵԱՀԿ գործունեության համար»,- նշվել է նրա հաղորդագրությունում։