Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին  ընդունել է   Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած Արցախցի մարզիկներին: 

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը շնորհավորել է  Եվրոպայի առաջնությունում տասներկու՝ այդ թվում՝ 5 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճած  մարզիկներին և շնորհակալություն հայտնել   Արցախի անունը մարզական հարթակներում բարձր պահելու համար:

Հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպայի վեցակի չեմպիոն  Արթուր Առուշանյանը, քննարկվել են  նաև Արցախում պատանիների շրջանում տարբեր մարզաձևերի, մասնավորապես՝ կիոկուշին կարատեի մասսայականացմանն  առնչվող հարցեր: