Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Հիրոկաձու Ցուկայը գտել է քամելեոն ծաղիկ՝ Causonis japonica։ Սովորաբար բույսերը կարող են փոխել երանգը աճին զուգահեռ։ Հաճախ նոր գույնը միջատներին ազդանշան է տալիս փոշոտման պատրաստակամության մասին: Causonis-ը դարձել է առաջին ծաղիկը, որն ունակ է բազմիցս փոխել գույնը եւ վերադառնալ հին գույնին, գրում է EurekAlert-ը:

Ցուկայը հետեւել է causonis-ի գույնի փոփոխություններին timelapse տեսանյութում: Նա նկատել է, որ ծաղիկը նարնջագույնից վերածվում է վառ վարդագույնի, այնուհետեւ նորից դառնում է նարնջագույն, եւ երբեմն աճում է միանգամից երկու երանգով։

Պարզվել է, որ գույնի փոփոխությունը կապված է վերարտադրողական համակարգի աշխատանքի առանձնահատկությունների հետ։ Թե ինչ էվոլյուցիոն օգուտ կա դրանում, գիտնականները դեռ չեն պարզել։