Բասկերի Երկրի համալսարանի (ինքնավար համայնք Իսպանիայի հյուսիսում) հնագետները պարզել են, որ շանն առաջին անգամ ընտելացրել են մոտ 17 հազար տարի առաջ։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Journal of Archaeological Science: Reports ամսագրում:

Հետազոտողները նման եզրակացության են եկել  շների ընտանիքի առանձնյակի ուսի ոսկրի անալիզի արդյունքները ստանալուց հետո։ Ոսկրը հայտնաբերվել էր 1980-ականներին Էրալլա քարանձավում, սակայն այն ժամանակ գիտնականները չէին կարողանում որոշել, թե որ տեսակին է այն պատկանում։

Պարզվել է, որ ոսկրը պատկանել է Canis lupus familiaris (ընտանի շուն) տեսակին։

Առանձնյակն ապրել է ուշ պալեոլիթի Մադլենյան ժամանակաշրջանում՝ այսպիսով դառնալով ամենահին ընտելացված շներից մեկը։

Հետազոտողների խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ մարդիկ գայլերին ընտելացրել են շատ ավելի վաղ, քան կարծում էին: Գիտնականները կարծում էին, որ ընտելացումը տեղի է ունեցել 15 հազար տարի առաջ, սակայն այժմ փորձագետները նշում են 17 հազար տարվա մասին։