Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել, հրդեհ է սկսվել, հայտնում է A Haber հեռուստաալիքը։

«Սամսուն նավահանգստում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Նավահանգստի տարածք են ուղարկվել հրշեջ ջոկատներ, որտեղ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Տուժածների եւ  պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռեւս չկան։