Հաշվի առնելով վերջին գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը՝ գրեթե անհնար է որեւէ բան բացառել։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում  ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշեց, որ խոսքը, մասնավորապես, հնարավոր ռազմական սադրանքների մասին է։ «Խաղաղության օրակարգը գլխավոր, եթե ոչ միակ պատճառն է, ըստ որի՝ Ադրբեջանի յուրաքանչյուր սադրիչ գործողությանը հետեւում է միջազգային հանրության գրեթե միաձայն քննադատական գնահատականը»,-նշեց Աղաջանյանը։