Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 2-ին,  տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթի մասնակիցներն էին հետևյալ ընկերությունները՝

1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ

2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ

3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ

4․ «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ

5․ «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ

6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ «Արմենիա» թիվին ստացել է՝ 106 , «Շանթ»-ը՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»-ը՝ 92, «Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։

«Մրցույթում հաղթող են ճանաչվում «Արմենիա»-ն, «ATV»-ն, «Շանթ»-ը, «Մուլտի մեդիա-Կենտրոն»-ը։ Նրանք կզբաղեցնեն հանրապետական ծածկույթի սլոթը», - հայտնեց Տիգրան Հակոբյանը։

Այսպիսով՝ ընդդիմադիր  հեռուստաալիքները՝ «Երկիր մեդիան» ու «Հ2»-ը լիցենզիա չստացան։

Նա նշեց, որ որոշումը 3 օրվա ընթացքում կուղարկվի հայտատուներին։