Իշխանությունններն ամեն կերպ, անօրինական ու ապօրինի միջոցներով փորձում են ճնշումներ գործադրել ընդդիմադիր ուժերի, ընդդիմադիր գործիչքների նկատմամբ, կան դրա մասին փաստող բազմաթիվ դեպքեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ինչ ուզում է անեն, մենք մինչեւ վերջ, մինչեւ վերջին շունչ բոլոր հնարավոր միջոցներով ու մեթոդներով մեր պայքարը շարունակելու ենք:

Ես շարունակում եմ պնդել, որ այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային ճանապարհով, հմաժողովրդական մեծ ընդվզման ճանապարհով եւ դրան այլընտրնք չկա: Խորհրդարանն այդ պրոցեսում միջոց է

Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ԱԺ նիստերի արդյունքում հնարավոր է այս իշխանություններին հեռացնել, մենք այդպիսի բան չենք ասել: Մենք շարունակում ենք պնդել, որ միակ ճանապարհը ժողովրդական մեծ անհնազանդությունն է»,-ասաց նա: