Պուտինը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, բայց ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձերն անհաջող էին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՌԴ նախագահը միշտ եղել է, կա եւ մնում է բաց բանակցությունների համար՝ հանուն մեր շահերի ապահովման»,-ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ հենց ՌԴ նախագահն էր դեռ հատուկ գործողության մեկնարկից առաջ փորձել բանակցություններ նախաձեռնել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ, սակայն առաջարկը փոխադարձությամբ չի ընդունվել։