Ռուսաստանի համար Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ամենանախընտրելի տարբերակը դիվանագիտությունն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, մեր շահերին հասնելու համար ամենանախընտրելի ուղին խաղաղ դիվանագիտական ​​միջոցներով է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Բայդենն ասել էր, որ առաջիկայում Պուտինի հետ շփում չի նախատեսում, սակայն հնարավոր է համարում նման հնարավորությունը, եթե ՌԴ նախագահը «շահագրգռվածություն ցուցաբերի» Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Միաժամանակ, ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հետագա շփումները հնարավոր են ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ ԱՄՆ-ի խորհրդակցությունների դեպքում։