Պարարտանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն Nutrien ընկերության ղեկավար Քեն Զեյթցը զգուշացրել է դեֆիցիտի մասին, գրում Է Bloomberg-ը:

Ռուսաստանից եւ Բելառուսից մատակարարումներն ավելի սահմանափակ կլինեն, քան ակնկալվում էր։

Զեյթցը կարծում է, որ Բելառուսից մատակարարումները կկրճատվեն երկու անգամ, իսկ ռուսական արտահանումը՝ 25 տոկոսով։

«Աշխարհը ստիպված կլինի դիմել այլ երկրների, որպեսզի լրացնի մատակարարումների այդ բացը»,-ասել է նա։ Պարարտանյութերի պակասը կարող է հանգեցնել բերքատվության նվազման, ինչը, ի վերջո, կհարվածի սպառողներին, երբ սննդամթերքի գները կտրուկ բարձրանան: Զեյթցը զգուշացնում է, որ համաշխարհային դեֆիցիտը կշարունակվի նաեւ հաջորդ տարի։

Ընթացիկ տարվա արդյունքներով՝ արտասահման ռուսական պարարտանյութերի մատակարարումների ծավալը կարող է զգալիորեն կրճատվել։