Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ընդդիմության հրավիրած արտահերթ նիստում պատգամավորները չընդունեցին «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։

Քվեարկությանը մասնակցում էր 31 պատգամավոր։ Բոլորը ներկայացնում էին խորհրդարանական ընդդիմությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները զերծ մնացին քվեարկությանը մասնակցելուց։ Այսպիսով, խորհրդարանն այդպես էլ չընդունեց «Հայաստան» խմբակցության պատրաստած հայտարարության նախագիծը։