Դեկտեմբերի 3-ի գիշերը Հայաստանի առանձին հատվածներում, իսկ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռներում, Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ ձյան տեսքով։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են մառախուղ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Քամին՝ արեւելյան՝ 2-5 մ/վրկ։ Ինչպես NEWS.am -ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +5+7։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 2 + 4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 4 + 6,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +1+4,

Լոռիում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ -1 + 2,

Տավուշում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ 0 + 3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ 0 + 2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 3 + 6,

Արարատում՝ գիշերը՝ +5 + 7, ցերեկը՝ + 7 + 9,

Արմավիրում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 6 + 8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 1 + 3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 7 + 9,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 2 + 5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -1 + 2,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 3 + 6։