Հարավային Կորեայում բազմահազարանոց երթ է անցկացվել՝ հաջակցություն գործադուլ անող բեռնատարների վարորդների։ Վերջիններս փողոց են դուրս եկել բեռնափոխադրումների գների բարձրացման ֆոնին, գրում է AP-ը։

Սեուլում Ազգային ժողովի մոտ բողոքի ցույցերի ընթացքում տուժածների կամ լուրջ բախումների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Երթի մասնակիցները, հիմնականում Կորեայի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամները, նախագահ Յուն Սուկ Յոլի պահպանողական կառավարությանը մեղադրել են աշխատողներին ճնշելու եւ ծանր աշխատանքային պայմաններն ու ֆինանսական դժվարությունները անտեսելու մեջ, որոնք սրվել են վառելիքի գների աճով պայմանավորված։

Երեքշաբթի ընդունված կարգադրությունն առաջին դեպքն էր, երբ Հարավային Կորեայի կառավարությունն օգտագործեց իր լիազորությունները 2004 թվականին վերանայված օրենքի համաձայն՝ բեռնատարների վարորդներին ստիպելու վերադառնալ իրենց աշխատանքին։

Հրամանը չկատարելու դեպքում սպառնում է մինչեւ երեք տարի ազատազրկում կամ առավելագույն տուգանքո 30 միլիոն վոնի (22 դոլար) չափով: Քննադատներն ասում են, որ օրենքը խախտում է սահմանադրական իրավունքները, քանի որ այն հստակ սահմանում չունի, թե որոնք են գործադուլի համար ընդունելի պայմանները: