Էստոնիան ԱՄՆ-ի հետ պայմանագիր է ստորագրել «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ, հաղորդում է էստոնական ERR հեռուստառադիոընկերությունը։

Սպառազինության համակարգերը ձեռք կբերվեն ԱՄՆ-ից, զենքի արտադրողը Lockheed Martin ընկերությունն է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 200 միլիոն դոլար։

Լատվիան եւ Լիտվան նույնպես «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կգնեն ԱՄՆ-ից։ Առաջին մատակարարումները սպասվում են 2024 թվականին։