Իրանը սկսել է 300 մեգավատ հզորությամբ «Քարուն» նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը, գրում է Tasnim-ը։

«Քարուն» նոր ատոմակայանը գտնվում է Խուզեստան նահանգի Շադեգան շրջանի մոտ գտնվող Դարհովեյն թաղամասում։

Նախագիծը պաշտոնապես բացել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավար Մոհամմադ Էսլամին: