ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կազմում են 20 հազար զինվորական։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ հավաքական ուժերի կիրառման պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլեւը, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Ստեղծվել են անվտանգության ուժեր եւ միջոցներ, Դրանք առաջին հերթին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են։ Պետությունների հատուկ նշանակության ուժերի կոնտինգենտների շուրջ 20 հազար զինծառայողներ գտնվում են պատրաստ վիճակում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու բոլոր տարածաշրջաններում»,-ասել է նա։

«Ստեղծվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր, դրանք կազմում են մոտ 3,8 հազար զինվորական»,-հավելել է Յակովլեւը։

Յակովլեւը նշել է, որ ներկա պահին «ստեղծվել է Հավաքական անվտանգության գործուն համակարգ ՝ համապատասխան ուժերով եւ միջոցներով»։