Renault-ը եւ Nissan-ը տարաձայնությունների պատճառով չեն պատրաստվում հայտարարել իրենց դաշինքի վերակազմավորման մասին, հաղորդում է JNN-ը։

Ճապոնական լրատվամիջոցները նշում են, որ Renault-ը ցանկանում է, որ Nissan-ը ներդրումներ կատարի իր էլեկտրական մեքենաների բիզնեսում, իսկ Nissan-ը ձգտում է Renault-ի բաժնետոմսերի 43 տոկոսի մի մասը վաճառել Nissan-ում՝ հավասար պայմաններ ստեղծելու համար։ 

Ֆրանսիական եւ ճապոնական ավտոարտադրողները դեռ համաձայնության չեն եկել, թե ինչպես բաժանել բաժնետոմսերը։   

Երկու ընկերությունները հրաժարվել են մեկնաբանությունից։