Թուրքական Bayraktar-ը Tolun մինի ռումբի փորձարկում է իրականացրել։

Anadolu-ի հաղորդմամբ՝ մինի ռումբը մշակվել է Aselsan-ի մասնագետների կողմից։

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են նաեւ MIDLAS համակարգի փորձարկման մասին։ Արձակումն իրականացվել է թուրքական արտադրության HİSAR զենիթահրթիռային համակարգի կողմից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։