Բրիտանական թանգարանի նախագահ Ջորջ Օսբորնը գաղտնի բանակցություններ է վարում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ Էլգինի մարմարի հնարավոր վերադարձի շուրջ, հաղորդում է Pa Media-ն:

Հունական Ta Nea օրաթերթի փոխանցմամբ՝ Օսբորնի եւ Միցոտակիսի միջեւ բանակցությունները Լոնդոնում 2021 թվականի նոյեմբերից են ընթանումն բ։

Թանգարանը խոստացել է «չապամոնտաժել մեր մեծ հավաքածուն» թերթի այն հրապարակումից հետո, որ բանակցությունները «առաջ են ընթանում»։

Սակայն թանգարանը հայտարարել է, որ ձգտում է «նոր» եւ «դրական» համագործակցության քանդակների համար՝ 17 ֆիգուրներ եւ ֆրիզի մի մասը, որը զարդարել է Պարթենոնի 2500-ամյա տաճարը Ակրոպոլիսում, որը Միցոտակիսը ցանկանում է վերադարձնել Աթենքին:

Մարմարե քանդակները գողացվել են Լորդ Էլգինի կողմից՝ 19-րդ դարի սկզբին, երբ նա Մեծ Բրիտանիայի դեսպանն է եղել Օսմանյան կայսրությունում, եւ երկար ժամանակ վիճաբանության առարկա է եղել, թե որտեղ պետք է ցուցադրվեն դրանք:

Հունաստանի վարչապետը բազմիցս կոչ է արել փոխանցել քանդակները՝ փոխարենը նույնիսկ առաջարկելով այլ գանձեր նվիրաբերել Բրիտանական թանգարանին։

Մարմարե քանդակների վերադարձով զբաղվող «Պարթենոն» նախագծի ներկայացուցիչը բանակցությունները «դրական նշան» է անվանել, եւ նշել է, որ դարավոր վեճի «փոխշահավետ լուծումը» հնարավոր է:

Դա տեղի է ունեցել Օսբորնի այն հայտարարությունից հետո, որ «գործարքը, որը պետք է կնքել»՝ Հունաստանի հետ Պարթենոնի մարմարե քանդակները կիսելու համար: