Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Վիկտոր Խրենինը շաբաթ օրը ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն են ստորագրել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Մինսկում երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Շոյգուն աշխատանքային այցով Բելառուսում է։