Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերի ռազմավարական եւ մարտավարական հաջողությունների արդյունքում երկրի բոլոր սահմաններում հաստատվել է կայուն անվտանգություն, հաղորդում է Mehr-ը։

Գեներալ Հեյդարին նշել է նաեւ, որ Իրանի բանակը կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ ինքնաբավ է դարձել զենքի, անօդաչու թռչող սարքերի եւ հակատանկային համակարգերի արտադրության ոլորտում։

Գեներալի խոսքով՝ իրանական բանակի ցամաքային ուժերը տեղակայված են երկրի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան սահմաններին, ինչպես նաեւ հարավային, արեւելյան և հարավարեւելյան սահմաններին։

 Նա վկայակոչել է նաեւ Իսլամական հեղափոխության առաջնորդի հրահանգները՝ նշելով, որ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի հիմնական բաղադրիչներից մեկն է։

Բանակի ուժերը մշտապես ձգտում են կայուն անվտնագութուն հաստատել՝ կատարելագործելով իրենց պաշտպանունակությունը, հավելել է նա։