Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները խստացնում են իրենց դիրքորոշումը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի նկատմամբ՝  փորձելով  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ կանգնեցնել հարեւան Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից քրդական ուժերի դեմ արյունալի եւ ապակայունացնող ցամաքային հարձակումից, գրում է Associated Press-ի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով մեկնաբան Էլեն Նիկմեյերը։

Նոյեմբերի 20-ից այն բանից, հետո, երբ մեկ շաբաթ առաջ Ստամբուլում պայթյունի հետեւանքով, որում Թուրքիան անհիմն մեղադրել էր ԱՄՆ-ին եւ Սիրիայում նրա քուրդ դաշնակիցներին,  6 մարդ մահացել էր, Թուրքիան անդրսահմանային ավիահարվածներ էր հասցրել, հրթիռներ եւ արկեր էր արձակել ԱՄՆ-ի եւ քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի շրջանների վրա։

Ոմանք քննադատում էին ԱՄՆ-ի նախնական հարվածը գրեթե ամեն օր իրականացվող թուրքական ռմբակոծություններին՝ որպես կանաչ լույս ԱՄՆ-ի կողմից նոր գործողությունների համար: Երբ Էրդողանը հետ չկանգնեց էսկալացիայի իր սպառնալիքից, ԱՄՆ-ն սկսեց ավելի վճռական խոսել։

Չորեքշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զանգահարել էր իր թուրք գործընկերոջը ՝ «վճռական անհամաձայնություն» հայտնելու Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ։

Այն, թե որքանով կհաջողվի ԱՄՆ-ին հակազդել Էրդողանի՝ առաջիկա շաբաթներին զորքերը ԱՄՆ-ի քուրդ գործընկերների դեմ ուղարկելու սպառնալիքին՝ կազդի Սիրիայի այդ մեկուսացված շրջանից այն կողմ անվտանգության գլոբալ խնդիրների վրա։

«Դա հատկապես ճիշտ է Ուկրաինայում հակամարտության դեպքում։ Բայդենի վարչակազմը ձգտում է հասնել Էրդողանի համագործակցությանը ՆԱՏՕ-ի մյուս դաշնակցիների հետ՝ ՌԴ-ին հակազդելու համար, հատկապես երբ խոսքը գնում է Թուրքիային համոզելու հրաժարվել  ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկություններից։

Սակայն Էրդողանի հետ համագործակցության հասնելու նպատակով Թուրքիային Սիրիայի քրդերի դեմ հարձակումներում ազատություն տալը լուրջ հետեւանքներ կունենա անվտանգության համար, նշում է քաղաքական մեկնաբանը։

Ուրբաթ ամերիկյան զորքերը դադարեցրել են Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի հետ ռազմական պարեկությունը ԻՊ ծայրահեղականների դեմ պայքարի համար, քանի որ քրդերը կենտրոնացել են թուրքական օդային եւ հրետանային հարձակումներից պաշտպանվելու եւ հնարավոր ցամաքային ներխուժման վրա։

2015 թվականից սիրիական քրդական ուժերը համագործակցում են այնտեղ տեղակայված մի քանի հարյուր ամերիկացի զինվորականների հետ՝ Իսլամական պետությունից հետ նվաճելով տարածքները, այնուհետեւ ձերբակալելով «Իսլամական պետության» հազարավոր զինյալների եւ նրանց ընտանիքներին եւ կռվելով մնացած ԻՊ  զինյալների դեմ: Շաբաթ ԱՄՆ-ն եւ քրդերը վերսկսել են սահմանափակ պարեկությունը ձերբակալվածների ճամբարներից մեկում, նշում է հոդվածի հեղինակը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը եւ Կոնգրեսում շատերը սիրիացի քրդերին գնահատում են որպես խիզախ զինակիցներ: Հուլիսին Կենտրոնական հրամանատարությունը առաջացրել էր Թուրքիայի վրդովմունքը՝ թվիթերում ցավակցություն հայտնելով Սիրիայի քրդերի հրամանատարի տեղակալին եւ երկու այլ կին մարտիկներին, որոնք զոհվել են անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով, որում մեղադրել են Թուրքիային:

«Թուրքիան, որը սերտ կապեր ունի ինչպես ՌԴ, այնպես էլ ԱՄՆ հետ՝ իր ավանդն է ներդրել Ուկրաինայում հակամարտության ժամանակ ՌԴ դեմ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների ջանքներում։

Դա վերաբերում է Ուկրաինա զինված անօդաչու թռչող սարքերի մատակարարմանը եւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի եւ այլ երկրների միջեւ միջնորդական օգնությանը:

Սակայն Թուրքիան նույնպես փորձում է ազդել դաշինքի վրա՝ թույլ չտալով Ֆինլանդիային եւ Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին։ Թուրքիան Շվեդիայից պահանջում է արտահանձնել քուրդ աքսորյալներին, որոնք, նրա կարծիքով, կապված են քուրդ ՔԱԿ-ի ապստամբների հետ։

Թուրքիայի պետական ​​լրատվական գործակալությունը հայտնել է, որ Շվեդիան արտահանձնել է ՔԱԿ-ի անդամին, եւ  շաբաթ Ստամբուլ ժամանելուց հետո նա ձերբակալվել է։

Թուրքիան ՆԱՏՕ-ի 30 անդամներից երկուսից մեկն է, որոնք դեռ չեն ստորագրել սկանդինավյան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ակնկալվում է, որ դա կանի Հունգարիան:

Անցյալ շաբաթ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի դիվանագետները ձեռնպահ մնացին Թուրքիայի հետ հրապարակային առճակատումից՝ խուսափելով վիրավորանքներից, որոնք կարող էին  էլ ավելի դանդաղեցնել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

 Թուրքիայի արտաքին գործերի նախարարը եվրոպացի գործընկերներին հասկացրեց, որ Թուրքիան դեռ չի հանդարտվել, երբ խոսք գնաց այն մասին, որ Ֆինլանդիան կամ Շվեդիան ընդունեն քուրդ աքսորյալներին:

Փորձագետները նշում են, որ Բայդենի վարչակազմն ունի բազմաթիվ լծակներ, որոնք կարող են օգտագործվել մասնավոր կերպով Էրդողանին համոզելու համար մեղմել սիրիացի քրդերի վրա հարձակման սպառնալիքի էսկալացիան: Սա ներառում է ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը, որոնք Թուրքիային անհրաժեշտ են, սակայն որին դեմ են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ Կոնգրեսի այլ անդամներ:

Սա վտանգ է քրդերի ՝ քաղաքացիություն չունեցող ժողովրդի եւ ԱՄՆ-ի դաշնակցի համար, որը հաճախ մոռացության է մատնվում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմից վերջին հարյուրամյակի ընթացքում հակամարտությունների ժամանակ»,- գրում է Նիքմեյերը: