ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ  Կոնգրեսին կոչ է արել չձգձգել Պենտագոնի ամբողջ տարվա համար նախատեսվող ծախսերի օրինագծի ընդունումը, որը հայտնի է նաեւ որպես «օմնիբուս»՝ ասելով, որ դա կարեւոր նշանակություն ունի  Ամերիկայի անվտանգութունն ​​ապահովելու հարցում, հաղորդում է Reuters-ը:

«Թույլ տվեք ինձ Կոնգրեսին կոչ անել  ընդունել նախատեսվող հատկացումները, որպեսզի մենք հնարավորություն ստանանք ամրապնդելու մեր զսպողական կարողությունները», -ասել է Օսթինը  Սիմի Վելում կայացած Ազգային պաշտպանական համաժողովին, որին մասնակցել են ինչպես օրենսդիր հանրապետակաները, այնպես էլ դեմոկրատները։

Սովորաբար օմնիբուսին առաջարկվող այլընտրանքը, որը հայտնի է որպես շարունակական բանաձեւ կամ CR, փաստացի կսառցենի ընթացիկ ծախսերը։

Նման օրինագիծը զինված ուժերին կստիպի հույսը դնել հին սարքավորումների վրա, մինչդեռ նոր ռազմական տեխնոլոգիաների մշակումը զգալի չափով կդադարի, զգուշացնում են ամերիկացի օրենսդիրները։