Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են անձավատիպ հնագույն դամբանատեղի՝  նախշազարդ դագաղներով, գրել է Miami Herald-ը։

Ինչպես տեղեկացրել է Եգիպտոսի տուրիզմի եւ  հնությունների նախարարությունը, դամբարանների ներսում, որոնք նման են անձավների, կոպիտ տաշվածքով դագաղներ են հայտնաբերվել։

Շինության հատակը գունավոր նյութից է՝ իրար հաջորդող սալիկներով, ասել է Եգիպտական հնությունների կենտրոնական վարչության ղեկավար, դոկտոր Ադել Ակաշան։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն նախշազարդ դագաղներ, նշել են գիտնականները։ Որոշ դագաղներ մարդկային ձեւ են ունեցել, մյուսները՝ քառակուսի։

Օրինակ, կարմիր գույնի դագաղներից մեկում պատկերված է մումիա, մյուս դագաղը քառակուսի է եւ պատված է սպիտակ ու կանաչ գծերով, որոնք պսակ են հիշեցնում։

Երրորդ դագաղը՝ մումիայի տեսքով, ծածկված է կարմիր, սպիտակ եւ կապույտ նախշերով։ Դագաղների բազմազանության վրա հենվելով՝ կարելի է ենթադրել, որ դամբարանն օգտագործվել է մ.թ.ա. երրորդ դարից մինչեւ մ.թ. երրորդ դարը, մի հազարամյակ, որն սկսվել է հին եգիպտական Պտղոմեոսների դարաշրջանում եւ տեւել մինչեւ հունա-հռոմեական դարաշրջանը։

Հետազոտողները հայտնաբերել են նաեւ մումիաների դիմանկարներ։ Այդ մոդելները, որոնք հայտնի են որպես Ֆայումայի դիմանկարներ, երբեւէ հայտնաբերված մումիաների երկրորդ դիմանկարներն են։ Առաջին դիմանկարները հայտնաբերվել են ավելի քան 115 տարի առաջ։