Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ժիրայր Ա-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 65-70 տարեկան տղամարդու։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է  սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։