Իրանի փոխարտգործնախարար Ալի Բագերի Կանին, անդրադառնալով Մոսկվա կատարած իր վերջին այցին, ասել է, որ երկու կողմերն էլ մշակել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար որոշ շրջանակներ եւ մեխանիզմներ, գրում է Mehr-ը։

Իրանի եւ ՌԴ միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայի հարցերով, նշել է Ալի Բագերի Կանին, հավելելով, որ Թեհրանն ու Մոսկվան շատ լավ են համագործակցում Կովկասի տարածաշրջանի հարցերում։

3+3 շրջանակները շատ լավ մոդել են Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար, ընդգծել է իրանցի դիվանագետը։

Ինչ վերաբվերում է Աֆղանստանին, ապա Իրանի եւ Ռուսաստանի միջեւ շատ լավ համագործակցություն գոյություն ունի այդ երկրում անվտանգություն հաստատելու հարցում, հատկապես, երբ արեւմտյան երկրները դադարեցրել են իրենց այսպես կոչված օբյեկտիվ ներկայությունն Աֆղանստանում, ասել է Բագերի Կանին։

Նա նաեւ խոսել է Մոսկվա կատարած իր վերջին այցի մասին՝ հայտարարելով, որ վերջին մի քանի ամիսներին ինքն իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է Մոսկվայի եւ Թեհրանի հետ հարաբերությունները։

«Մենք հարաբերությունների զարգացման համար շրջանակներ եւ մեխանիզմներ ենք մշակել»,- հավելել է Իրանի փոխարտգործնախարարը։

Իրանի ԱԳՆ-ի եւ հարեւան երկրների փոխգործակցությունը ճանապարհ կստեղծի տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման եւ կապերի ամրապնդման համար, ընդգծել է նա։