Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը տեղեկացրել է, որ ներկայում երկրի կառավարությունում մշակվում է ռուսական նավթի գների շեմի արգելքի մեխանիզմ, որի մասին օրերս պայմանավորվել են ԵՄ եւ G7 երկրները, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Ինչպես նշել է Նովակը, Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են գնալ նավթի արդյունահանման կրճատման այն դեպքում, եթե եվրոպական ներմուծողները սկսեն կիրառել գնային սահմանափակում։

Ավելի վաղ ԵՄ երկրները հաստատել էին ռուսական նավթի գների շեմ մտցնելու մասին՝ մեկ բարելը 60 դոլարի սահմաններում։ ԵՄ-ի հետեւից նման որոշում էին կայացրել «Մեծ յոթնյակի» երկրները եւ Ավստրալիան։

Այս քայլը քննադատվել է Ռուսաստանի պաշտոնական անձանց կողմից՝ որպես շուկայական սկզբունքներին հակասող, իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հրաժարվում է ընդունել էներգետիկ սահմանափակումը։