Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիին հրավիրել է Ֆրանսիա 2023թ. սկզբին, կիրակի նշել է Մակրոնի գրասենյակն իր հայտարարությունում, որն արվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի հիման վրա։

Ինչպես նշվել է հաղորդագրությունում, կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համագործակցությունը Ֆրանսիայի եւ Իրաքի միջեւ, եւ որ Ֆրանսիան կօգնի Իրաքին ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ նրա ինքնիշխանության դեմ ոտնձգությունների պայքարում, տեղեկացրել է Reuters-ը։