ԵՄ-ը հարմարեցնում է պետական օգնության սեփական կանոնները, որպեսզի կանխի ներդրումների արտահոսքը, որն առաջ կգա կանաչ էներգետիկայի ոլորտում ԱՄՆ սուբսիդիաների նոր փաթեթով, կիրակի ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացրել է Reuters-ը։

«Մրցակցությունը լավ է... բայց այդ մրցակցությունը պետք է հարգի խաղի հավասար պայմանները»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով բելգիական Բրյուգե քաղաքում։

«(ԱՄՆ) օրենքը գնաճի նվազեցման մասին պետք է ստիպի մեզ մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք բարելավել պետական օգնության մեր համակարգերը եւ հարմարեցնել դրանք նոր գլոբալ միջավայրին»,- ավելացրել է նա։