«ԱվտոՎԱԶ»-ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է նոր Niva-ի մշակումը, գրում է «Фонтанка»-ն։

Պարբերականը նշում է, որ երրորդ սերնդի Lada Niva-ի համար նախատեսված բաղադրիչները հայտնվել են պատժամիջոցների տակ։ 

Նոր Niva-ի համար պետք է հիմք ծառայեր Renault կոնցեռնի CMF-B հարթակը, որը լքել էլ Ռուսաստանը, ինչպես եւ եվրոպական մատակարարները։

Նոր Lada Niva-ն պետք է դեբյուտային լիներ մինչեւ 2024 թվականի վերջ, իսկ երկու տարի անց «ԱվտոՎԱԶ»-ի, Dacia-ի եւ Renault-ի համատեղ ջանքերով նախատեսվում էր թողարկել յոթ տեղանոց Grand Niva ամենագնացը։ Նույնիսկ նշվում էին մոտավոր գները՝ 12-20 հազար եվրո (0,8-1,3 մլն ռուբլի)՝ կախված կոնֆիգուրացիայից, գրում է Motor-ը։