Աբորտների հակառակորդները բազմահազարանոց ցույց են անցկացրել Մալթայի վարչապետի գրասենյակի դիմաց։ Նրանց մոտ եղել են նորածինների պատկերով պաստառներ։ Ցուցարարները կառավարությանը կոչ են արել դադարեցնել աբորտների դեմ երկրի խիստ օրենքները փոխելու ծրագրերը, հաղորդում է Reuters-ը:

Վերջին տարիներին ամենամեծ բողոքը հավաքել է մի քանի հազար մարդ, այդ թվում՝ Մալթայի գլխավոր կաթոլիկ եպիսկոպոսը եւ պահպանողական ընդդիմության առաջնորդը։

Մինչ օրս ոչ մի բժիշկ նման մեղադրանքներով պատասխանատվության չի ենթարկվել։

Աջ կենտրոնամետ ընդդիմությունը, ազդեցիկ կաթոլիկ եկեղեցին եւ որոշ ՀԿ-ներ օրենքն անվանել են ավելորդ, որը ճանապարհ է բացում աբորտների լիակատար ազատականացման համար։