Ճապոնական Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնի գրիպի պատճառով ոչնչացրել են եւս 34 հազար հավ, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ընթացիկ սեզոնում թռչնի գրիպով ընտանի թռչունների հիվանդացության դեպքը հինգերորդն է Կագոսիմա պրեֆեկտուրայում։ Միայն չորրորդ բռնկման հետեւանքով ոչնչացվել էր 120 հազար հավ։

Տեղեկացվել է, որ աշնան սեզոնի սկզբից թռչնի գրիպ է հայտնաբերվել Օկայամա, Կագավա, Միյագի, Աոմորի, Կագոսիմա, Վակայամա, Տոտորի, Այտի պրեֆեկտուրաներում եւ Հոկայդո նահանգում։ Առաջին բռնկումից ի վեր ճապոնացիները ոչնչացրել են մոտ 3,3 մլն հավ։