Երեւանի քաղաքապետարչանի աշխատակազմում նոր նշանակումներ են արվել: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ իր խորհրդական Մերի Մարգարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխտակազմի մարդկային ռեսուրսների  կառավարման վարչության պետի պաշտոնակատար:

Արմեն Առաքելյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի պաշտոնակատար, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական:

«Հուսով եմ եւ վստահ եմ, որ համատեղ ուժերով կգնանք առաջ»,-ասաց քաղաքապետը: