Վրաստանից Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով մերկասառույցի եւ ձյան պատճառով փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով փոխադրամիջոցների համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Գուդաուրի-Կոբի եւ Մլեթա-Գուդաուրի տեղամասերում անցուդարձը թույլատրված է մնացած փոխադրամիջոցների համար։