Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների մեղմման Ազգային գործակալությունում տեղեկացրել են, որ մոտ 2 հազար մարդ տարհանվել է ինդոնեզական Արեւելայն Ճավա նահանգից՝ Սեմերու հրաբխի ժայթքումից հետո։ Այս մասին տեղեկացվել է գործակալության կայքում։

«Ընդհանուր առմամբ 1 979 մարդ կիրակի օրը Սեմերու լեռան լավայի հոսքից եւ  հրաբխային ակտիվությունից հետո տեղափոխվել է 11 [անվտանգ] վայր»,- նշվել է հաղորդագրությունում։

Տեղեկացվել է նաեւ, որ մերձակա շրջանների բնակիչներին բաժանվել են 10 հազար բժշկական, 10 հազար սովորական կտորից եւ 4 հազար մանկական դիմակներ՝ շնչառական օրգանների վրա հրաբխային մոխրի բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով։