Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 30-ի ժամը 07.00-ից ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի իր տուն և գողացել ոսկյա մատանիներ ու պահածո:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել է տուժողի հարևանի 19-ամյա որդին:

19-ամյա երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ հարևանի տնից ինքն է գողություն արել:

Գողոնը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն: