Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 2-ին Երևան-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Հայթաղ գյուղի մի բնակչի: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ 71-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև 16 մմ տրամաչափի 22 փամփուշտ, որոնցից 21-ը՝ լիցքավորված, մեկը՝ դատարկ:

Կազմված փաստաթղթերն ու հայտնաբերված զենք-զինամթերքը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: