Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հայտվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենան հաշվառված է շտապօգնության ծառայության հաշվեկշռում։ Վիրավորներից Արմենուհի Գ․-ն բուժքույր է, իսկ Կարեն Ա․-ն՝ բժիշկ։

Ըստ տեղեկությունների՝ նրանք մեկնում էին կանչի վայր։